ԳԼԽԱՎՈՐ

ՄՈՒՏՔ

Image

Պահպանողական կուսակցություն

Հայտարարություն

Հայտարարություն28.09.2020թ.ԵրևանՍկսվել է պատերազմ, որն արցախա-ադրբեջանականից տարածաշրջանայինի վերածվելու տեսանելի լիցքեր ունի: 100 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ դրված է մեր ազգային լինելության խնդիրը. և սա չափազանցություն չէ: Հայ ժողովրդի և հայ պետականության համար նույնությամբ կրկնվում է 1920 թ. սեպտեմբեր-հոկտեմբերը, և որպեսզի նույնությամբ չկրկնվի նաև 1920 թ. դեկտեմբերի Ալեքսանդրապոլյան խայտ...

Image

Միքայէլ Հայրապետեան

Ուրացումների շղթան է պետք ճեղքել, երբ ամեն մի իշխանություն ուրանում է նախորդին. Միքայել Հայրապետյան․ ADTV

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հարցազրույցը ADTV-ին։ 

Image

Միքայէլ Հայրապետեան

Հիմա Հայաստանում ընթանում է արտաքին բարեհաճության համար լարված մրցավազք, որը կարող է և վերաճել լուրջ հակամարտության. Միքայել Հայրապետյան․ ԳԱԼԱ

Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացների, ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:— Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները և ՍԴ 3 դատավորների ընտրությունը: Իշխանությունը պնդում է, որ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծվեց։ Ի՞նչ եք կարծում՝ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծվա՞ծ է, թե՞ ոչ:-Իհ...

Image

Պահպանողական կուսակցություն

Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ21.09.2020թ., ԵրևանՊահպանողական կուսակցությունը շնորհավորում է համայն հայությանը՝ մեր երաշխավորված ապագայի հիմնական գրավականի՝ Անկախության տոնի առթիվ:Հայ ժողովրդի ներկա սերնդին բախտ է վիճակվել ոչ միայն Պետականություն ստեղծելու, այլև սեփական արժանավորությունն ապացուցելով՝ այն պահպանելու, զարգացնելու, ինքնիշխանության սահմաններն ընդլայնելու:21-րդ դարում բոլոր ազգերի շարքում հայությունը...

Image

Միքայէլ Հայրապետեան

Կամավորականությունը որպես ուղիղ ճանապարհ․ Միքայել Հայրապետյան․ «Առավոտ»

Մի հիմնարար բան, ինչ երեսուն տարվա մեր պետականության ընթացքում չէինք արել, հիմա կարծես թե փորձ է կատարվում անել: Խոսքը աշխարհազորի մասին լրջորեն մտածելու եւ օրենքով սահմանելու պետական նախաձեռնությանն է վերաբերում: Աշխարհազորը հենվում է կամավորականության սկզբունքի, արժեքի վրա: Աշխարհազորով մենք կարողացանք հաղթանակներ տոնել Արցախյան պատերազմում, մինչեւ հայ կամավորականների թիկունքում գոյացավ բանակն,...

Twitter Interface

Ողջո՛ւյն, հայ պահպանողականների կայք այցելած բարեկամ:
Այս կայքի նպատակը հայ քաղաքական պահպանողականության անցյալ պատմության, ներկա մոտեցումների մասին տեղեկատվության ապահովումն է, ինչպես նաև Պահպանողական կուսակցության՝ ապագայի տեսլականի մատուցումը:
Թեև Պահպանողական կուսակցությունը պետականության վերականգնումից հետո երրորդ գրանցված կուսակցությունն է (10.06.1991թ.), բայց, ըստ էության, այն Հայաստանի ապագայի կուսակցությունն է:
ՊԿ-ն ձգտել և ձգտում է լինել այն մաքուր կառույցը, որը եթե ոչ այսօր, ապա վաղը կենսական անհրաժեշտություն և խարիսխ է լինելու մեր պետության ապագայի համար:
Կարող եք առանց երկմտելու կայք այցելել բաց սրտով, քանի որ Պահպանողական կուսակցությունն առաջին հերթին գաղափարակցություն և հոգեկցություն է, ապա նոր՝ քաղաքական միավորում, ինչպես որ նշված է մեր Ծրագրում:
Բարին քեզ հետ, այցելու բարեկամ:

Հարգանքով՝

Միքայէլ Հայրապետեան

Պահպանողական Կուսակցության նախագահ

Copyrights © 2017 & All Rights Reserved.